Դեկտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

26 դեկտեմբեր,  2024            

Պետական կառույցներ

Ժամը 12:30-ին ՀՀ ԳԱԱ Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում /Աճառյան 1, Երեւանի բուսաբանական այգի/ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը եւ Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը հրավիրում են մասնակցելու «Կենսաբազմազանության ուսումնասիրություն եւ պահպանություն» մագիստրոսական ծրագրի համար ՀՕՖ-ի ֆինանսավորմամբ նորաստեղծ լսարանի բացմանը եւ մագիստրոսական ծրագրի ուսանողներին Կովկասի բնության հիմնադրամի, ՀՕՖ-ի եւ Սոլյուտոն ընկերության կողմից տրվող անվանական կրթաթոշակների հանձնման արարողությանը:      

Ժամը 16:15-ին Երեւանի քաղաքապետարանում կկայանա Երևանի քաղաքապետի ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում քաղաքապետը կամփոփի 2024 թվականի աշխատանքները, կխոսի քաղաքային կարևոր ծրագրերի, ձեռքբերումների և առաջիկա անելիքների մասին: 

Ժամը 18:00-ին Մատենադարանում տեղի կունենա «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը՝ նվիրված չորս Ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբծննդյան թեմատիկային: Ցուցադրության բացմանը կհաջորդի Armenia Wine ընկերության՝ Մատենադարանին մեծարժեք ձեռագրի ընծայաբերման հանդիսավոր արարողությունը: Երեկոն կեզրափակվի «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգով:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 12:00-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մամուլի սրահում (Մելիք-Ադամյան 2, 3-րդ հարկ) տեղի կունենա ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը:

Ժամը 18:00-ին «Հոլիդեյ Ինն Երևան» հյուրանոցի «Արմավիր» սրահում (Ամիրյան 2) կկայանա Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի համագումարը։ Համագումարի ընթացքում կներկայացվի 2024 թվականին ասոցիացիայի կողմից իրականացված գործունեությունը։ Կլուսաբանվեն դպրոցների մանկավարժահոգեբանական անձնակազմի վերապատրաստումները, մասնագետների որակավորման և մասնագիտաիկան էթիկայի հարցերը, հոգեկան առողջության օրենքի նախագիծը և մի շարք այլ հարցեր։ Ելույթ կունենան Ասոցիացիայի նախագահ, հոգեբույժ, հոգեթերապևտ Արամ Հովսեփյանը, ՀՀ առողջապահության նախարարի հոգեբուժության գծով խորհրդատու Գևորգ Փաշիկյանը, Ասոցիացիայի փոխնախագահ Անուշ Ալեքսանյանը, ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն, հոգեբան, հոգեթերապևտ Դավիթ Գևորգյանը և ոլորտի այլ առաջատար գործիչներ։ 

Մամուլի ակումբներ

Ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Քաղաքական դատավարությունները Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով։ Բանախոսեր՝ Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահամանների» ՀԿ իրավական փորձագետ Աննա Մելիքյան:

Հայերեն Русский

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres