Դեկտեմբերի 25-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

25 դեկտեմբեր,  2024            

ՀՀ ԱԺ

Ժամը 12:00-ին ԱԺ ոսկեզօծ դահլիճում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ տեղի կունենա ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընդունելությունը ՀՀ ԱԺ պատգամավորների, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների եւ խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ 

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» սրահում կկայանա ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսը: Աննա Գր., ֆոտո, Հայկ Բարսեղյան: +374 (41) 177 147:

Ժամը 11:00-ին  «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի ասուլիսը: Թեմա․ Ծանրամարտի հավաքականի 2024 թվականի արդյունքները․ ամփոփում: 

Ժամը 18:30-ին Հայաստանի պատմության թանգարանում (Հանրապետության հրապարակ 4) կկայանա «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն. կարողութեամբն Աստուծոյ (XI-XIV դդ.)» մշտական ցուցադրության վերաբացման հանդիսավոր արարողությունը: Կցուցադրվեն թանգարանի դրամագիտական հավաքածուներում պահվող Կիլիկիայի իշխանապետության և թագավորության շրջանի դրամներ, արքայական ընտանիքների տոհմածառը, մետաքսե արծաթաթել վերնազգեստ և այլ արժեքավոր ցուցանմուշներ։ +374 11 547 363:  

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Մինսկ-Երևան-Թբիլիսի տեսակամուրջ՝ «ԵԱՏՄ երկրների կենսաանվտանգությունը» թեմայով: Ո՞րն է Ռուսաստանում մշակված քաղցկեղի դեմ նոր պատվաստանյութի գործողության սկզբունքը: Ինչո՞վ են վտանգավոր արոմաինգալյատորները, որոնց վաճառքը վերջերս արգելվեց: Ինչու՞ է Հայաստանի առողջապահության նախարարությունն ակտիվ պայքար մղում կերակրի աղի օգտագործման դեմ։ Ինչպե՞ս դիմավորել ամանորյա տոները և խուսափել համաճարակաբանական ռիսկերից։ Այս հարցերին կպատասխանի ՌԴ ԳԱ ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում