Շատերն են հրաժարվել իրենց մեքենաներից և անցել հանրային տրանսպորտին. Ավինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստի ընթացքում անդրադարձավ կարմիր գծերի վճարների բարձրացման և դրա արդյունավետության մասին բարձրացված հարցերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետն ընդգծեց, որ նոր համակարգը միտված է երթևեկության բեռնաթափմանը և քաղաքային տրանսպորտի առավել մատչելի օգտագործմանը։

Քաղաքապետը նշեց, որ կարմիր գծերի նոր վճարները հնարավորություն են տվել բեռնաթափել որոշ կենտրոնական փողոցներ, ինչպիսիք են Խանջյան փողոցը, Մաշտոցի պողոտան և Սայաթ-Նովա փողոցը։ 

«Եթե նախկինում 20 րոպեում պետք է կայանատեղի գտնեիք, ապա այժմ նույն գործընթացը տևում է երեք րոպե»,- ընդգծեց նա։

Ավինյանը հավելեց, որ կարմիր գծերի հարցը երբևէ միայն գումարի հարց չի եղել, այլ Երևանի տրանսպորտային համակարգի վերափոխման ավելի լայն ռազմավարության մաս։

«Եթե որևէ մի հատված ուզում ենք բեռնաթափել, ապա դրա առաջին լուծումը սահմանափակումներն են կայանատեղիների և դրանց վճարների հետ կապված։ Այսպես անում են բոլոր քաղաքներում։ Կարմիր գծերի հարցը երբևէ գումարի հարց չի եղել»,- ընդգծեց Ավինյանը։

Ավագանու անդամ Հովսեփ Կուբաթյանի այն պնդմանը, թե մարդիկ դեռ չեն հրաժարվել իրենց անձնական մեքենաներից` հօգուտ հանրային տրանսպորտի, Ավինյանը հակադարձեց․ 

«Շատերն են հրաժարվել իրենց մեքենաներից և անցել հանրային տրանսպորտին։ Կարմիր գծերի վճարները մարդկանց խրախուսում են ընտրել տրանսպորտը որպես ավելի մատչելի տարբերակ»:

Նա նաև հավելեց, որ հունվարի 1-ից Երևանի տրանսպորտային համակարգում կավելացվի 170 նոր ավտոբուս, ինչը կնվազեցնի հանրային տրանսպորտի հետ կապված անհարմարությունները։

Հայերեն Español

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով