Երևան

Աշոտ Սարգսյանին տրվել է Երևանի ավագանու մանդատ

1 րոպեի ընթերցում

Աշոտ Սարգսյանին տրվել է Երևանի ավագանու մանդատ

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ավագանիում Արեգ Գևորգյանին կփոխարինի Աշոտ Սարգսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստում 

Երևանի քաղաքապետը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները դադարեցրած Արեգ Գևորգյանի մանդատը փոխանցվել է ցուցակի հերթական թեկնածու Աշոտ Սարգսյանին։

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեգ Գևորգյանը դիմում էր ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում