Քաղաքականություն

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

1 րոպեի ընթերցում

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալբանական հեղինակավոր «Monitor» շաբաթաթերթում (տպագիր և առցանց) հրապարակվել է «Խաղաղության խաչմերուկ ծրագիրը» վերտառությամբ հոդված, որը մանրամասն և դրական լույսի ներքո է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի հնարավոր հեռանկարները` տարածաշրջանի տնտեսական զարգացման համատեքստում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

Ալբանիայում «Monitor» պարբերականը հանդիսանում է երկրի ամենահեղինակավոր տնտեսական շաբաթաթերթը, որն ընթերցվում է այդ երկրի որոշումներ կայացնողների, տնտեսվարողների, բանկիրների, օտարերկրյա ներկայացուցչությունների, միջազգային տնտեսական կառույցների կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում