Մերձավոր Արևելք

Նեթանյահուն հայտնել է Գազայի և պատանդների վերաբերյալ բանակցություններում առաջընթացի մասին

1 րոպեի ընթերցում

Նեթանյահուն հայտնել է Գազայի և պատանդների վերաբերյալ բանակցություններում առաջընթացի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարի և պատանդների փոխանակման բանակցություններում որոշակի առաջընթաց կա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Իսրայելի վարչապետը հայտարարել է Կնեսետի (խորհրդարան) նիստում:

Նա ընդգծել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել պատանդների փոխանակման բանակցություններում, սակայն հայտնի չէ, թե դեռ որքան ժամանակ կպահանջվի գործարքը կնքելու համար:

Վերջին շաբաթներին Կահիրեում և Դոհայում ինտենսիվացել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները միջնորդների միջոցով, և խնդրին ծանոթ աղբյուրները հայտնել են առաջընթացի մասին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում