Չինաստան

Չինաստանում մահապատժի են դատապարտել ամբոխի մեջ մխրճված վարորդին

1 րոպեի ընթերցում

Չինաստանում մահապատժի են դատապարտել ամբոխի մեջ մխրճված վարորդին

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական դատարանը մահապատժի է դատապարտել վարորդին, որը մեքենայով մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Չանդե քաղաքում։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ CCTV-ն։

Ամբաստանյալը դատապարտվել է մահապատժի՝ պայմանական երկու տարի երկարաձգմամբ։ Նա զրկվել է քաղաքական իրավունքներից։

Հուանգ Վենը 2024 թվականի նոյեմբերի 19-ին Չանդե քաղաքի Դինչեն թաղամասի տարրական դպրոցի մուտքի մոտ մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ: Միջադեպի հետևանքով տուժել է 30 մարդ, այդ թվում՝ 18 դպրոցական։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում