Դեկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

24 դեկտեմբեր,  2024            

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին Երեւանի քաղաքապետարանում գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստը:

Ժամը 11:00-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարության դահլիճում (Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2) կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի քվեարկությունը: Քվեարկությանը ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և լրագրողական բեյջով: Միաժամանակ հայտնում ենք, որ քվեարկության ընթացքից ուղիղ հեռարձակում չի նախատեսվում: Միջոցառումը լուսաբանելու մտադրության դեպքում խնդրում ենք տրամադրել լրագրողի, օպերատորի և/կամ լուսանկարչի անուն-ազգանունը՝ ԿԳՄՍ նախարարություն մուտքն ապահովելու նպատակով: ՀՀ ԿԳՄՍՆ 

Ժամը 12:00-ին «Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտական աշխատող, պատմական գիտությունների թեկնածու Թեհմինե Մարտոյանի «Ցեղասպանության քաղաքականության շարունակությունը Զմյուռնիայում (1922)» խորագրով մենագրության շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա կլինեն Զմյուռնիայի աղետը վերապրածների ժառանգներ: ՀՑԹԻ 

Մամուլի ակումբներ

Ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ընտանեկան բռնության գործով Հայաստանի դեմ ՄԻԵԴ առաջին որոշումը. ի՞նչ է դա նշանակում» թեմայով։ Բանախոսներ՝ ընտանեկան բռնության ենթարկված կին Հասմիկ Խաչատրյան, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ Ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյան, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյան:

Մշակույթ

Ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ կկայանա «Մալխաս 80» խորագրով համերգը: 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում