Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Բելառուսից

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Բելառուսից

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը՝ հորդորելով չմեկնել Բելառուս:

Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է զգույշ լինեն երկիրը լքելիս, քանի որ հարևան պետությունների հետ սահմանային անցումները կարող են փակվել առանց նախազգուշացման:

 Պետդեպարտամենտը 2023 թվականի օգոստոսին արդեն հրապարակել էր կոչ՝ ամերիկացիներին հեռանալ Բելառուսից՝ Լիտվայի հետ սահմանին որոշ անցակետերի փակման պատճառով:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում