ՏՈԿԻՈ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների դեկտեմբերի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 1.19%-ով և կազմել 39161.34 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.92%-ով և կազմել 2726.74 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.50%-ով և կազմել 3351.26 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.82%-ով և կազմել 19883.13 կետ: