Կառավարությունը նախատեսում է բարձրացնել նոտարական ծառայությունների սակագները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել նոտարական ծառայությունների սակագների սահմանման գործում՝ հաշվի առնելով վերջին տասնամյակում երկրի սոցիալ-տնտեսական փոփոխությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագծի հիմքն այն է, որ 2011 թվականից ի վեր սոցիալ-տնտեսական ցուցանիշներն էականորեն փոխվել են․ ՀՆԱ-ի աճ՝ ավելի քան 3 անգամ, միջին աշխատավարձի կրկնակի աճ, սպառողական գների ինդեքսի 47 տոկոս աճ։ 

Բացի այդ, «Նոտարիատի մասին» օրենքի փոփոխությունների արդյունքում նոտարական գործողությունների շրջանակն ընդլայնվել է, ավելացել է իրականացվող ծառայությունների ծավալը։ Այս ամենին զուգահեռ նոտարների համար սահմանվել է նոր հարկման ռեժիմ՝ պարտադիր ԱԱՀ-ի և շահութահարկի կիրառմամբ, ինչը զգալիորեն ավելացրել է նրանց հարկային բեռը։ 

Նախագծով առաջարկվում է թարմացնել նոտարական ծառայությունների համար սահմանվող սակագները՝ համապատասխանեցնելով դրանք սոցիալ-տնտեսական իրավիճակին, ծառայությունների համար սակագները կաճեն մոտ 50 տոկոսով, նոր ծառայությունների համար նոր սակագների կսահմանվեն՝ դրանց տնտեսական հիմքերի ապահովմամբ։

Ակնկալվող արդյունքներն են նոտարական ծառայությունների որակի բարելավումը և համակարգի արդյունավետության բարձրացումը, նոտարական գրասենյակների նյութատեխնիկական ապահովվածության և աշխատակիցների սոցիալական երաշխիքների ամրապնդումը, պետական բյուջեի հավելյալ հարկային եկամուտների ակնկալվող աճը՝ մինչև 1.6 մլրդ դրամի չափով։ 

Հայերեն

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին