ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ռազմածովային ուժերը հածանավից սխալմամբ խոցել են իրենց ռազմածովային ուժերի F/A-18 կործանիչը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը։
«Կիրակի օրը ԱՄՆ ռազմածովային ուժերի կործանիչ է խոցվել Կարմիր ծովի վրա՝ ակնհայտ «բարեկամական կրակի» հետևանքով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կործանիչը հածանավից «բարեկամական կրակով» է խոցվել Եմենի մայրաքաղաք Սաանային հարվածելու գործողության ընթացքում՝ Կարմիր ծովի վրա:
Երկու օդաչուները, որոնց հաջողվել է ինքնանետվել, թեթեև վնասվածքներ են ստացել: