Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Սիրիայում ռուսական բազաների ճակատագիրը պետք է որոշի սիրիացի ժողովուրդը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Սիրիայում ռուսական բազաների ճակատագիրը պետք է որոշի հենց սիրիացի ժողովուրդը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Սա սիրիացի ժողովրդի հարցն է, նա պետք է որոշում կայացնի»,- ասել է Հաքան Ֆիդանը։

Անդրադառնալով Ռուսաստանի և Իրանի միջև Սիրիան լքելու հնարավոր համաձայնության մասին, որոնք երկար ժամանակ աջակցում են Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադին՝ Ֆիդանը խուսափել է դա համաձայնություն անվանել։ 

Խոսելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Ասադի վարչակազմին աջակցելուց Իրանի հրաժարվելու պատճառների մասին՝ թուրք նախարարը նշել է, որ, իր կարծիքով՝ Թեհրանը վերանայել է իր հնարավորությունները և շատ իրատեսական մոտեցում ցուցաբերել։

Նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ Հալեպ և Իդլիբ նահանգներում։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք գրավել են Հալեպը, Համան, Դարաան և Հոմսը, իսկ դեկտեմբերի 8-ին մտան Դամասկոս, որը լքել էին սիրիական կառավարական ուժերի ստորաբաժանումները։ Բաշար ալ-Ասադը հրաժարական տվեց Սիրիայի նախագահի պաշտոնից և լքեց երկիրը։ 

Դեկտեմբերի 10-ին Մուհամմեդ ալ-Բաշիրն, ով 2024 թվականի հունվարից գլխավորում է այսպես կոչված «Փրկության կառավարությունը», որը ստեղծվել է Իդլիբ նահանգում ընդդիմության կողմից, հայտարարել է Սիրիայի կառավարության ղեկավարի պաշտոնում իր նշանակման մասին՝ որպես անցումային շրջանի կառավարության ղեկավար, որը կգործի մինչև 2025 թվականի մարտի 1-ը։

Ռուսաստանը Սիրայում երկու մշտական ռազմաբազա ունի՝ Հմեյմիմ ավիաբազան և Տարտուս ռազմածովային բազան:

Հայերեն

ՊԵԿ-ը պարզաբանել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի հայտնաբերման դեպքի հանգամանքները

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով նավթի փոխադրման վերաբերյալ ԱՄՆ-ի հաղորդագրությունները

Պլուտոնը, կյանքի որոնումները Տիեզերքում ու անհայտը բացահայտելու մարդկության անհագ ձգտումը. հարցազրույց ինժեներ Ալան Սթերնի հետ

Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հետախուզական տվյալների փոխանցումն «այժմ աշխատում է»

Խուզարկություններ և ձերբակալություններ Ստեփանավանում. Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է 14 անձի ձերբակալության մասին

Գյումրիում կբացվի հայ-գերմանական արվեստի ցուցահանդես

COP17-ի շրջանակում քննարկվել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներդրումը կենսաբազմազանության պահպանության գործում

Ուիթքոֆն Օսլոյում Զելենսկու հետ հանդիպումից հետո մեկնում է ՌԴ՝ փոխանցելու Կիևի նոր առաջարկները

Շիրակի մարզում ավարտվել են դպրոցականների սպարտակիադայի մարզային ընտրական փուլի մրցումները

Հայաստանի փոքր լինելն առավելություն է գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացման համար. Գուրգեն Մարդոյան