Դեկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

23 դեկտեմբեր,  2024            

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 18:00-ին «Բարեպաշտ սերունդ» սրահում /Կորյունի 19ա, 3-րդ հարկ/ օրերս լրանում է Խորհրդային Միության ստեղծման 102 տարին, որի կապակցությամբ «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժումը կազմակերպել է «ԽՍՀՄ 102 տարի. դիմադություն նացիզմին» թեմայով խորհրդաժողով, որին ներկա կլինեն դեսպաններ, քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչներ։

Մշակույթ

Ժամը 13:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահի ճեմասրահում /մուտքը՝ համերգասրահի ծառայողական անցակետից՝ լրագրողական անցաքարտերով/ տեղի կունենա դեկտեմբերի 24-ին՝ ժամը 19։00-ին «Մալխաս 80» խորագրով համերգին ընդառաջ մամուլի ասուլիսը:

Ժամը 16:00-ին «Զանգակ» գրատանը (Աբովյան փող.,7 շենք) տեղի կունենա հանդիպում բանաստեղծ, շումերագետ Արմեն Դավթյանի հետ: Ժամանակակից հայ բանաստեղծության ամենատպավորիչ դեմքերից մեկը՝ Արմեն Դավթյանը նշում է 60 ամյակը: Բանաստեղծի հոբելյանի առթիվ՝ Արմեն Դավթյանի ընկերների նախաձեռնությամբ տեղի կունենա հանդիպում բանաստեղծի հետ։ Ներկա կլինեն հասարակական, քաղաքական գործիչներ: Միջոցառումը կվարի լրագրող, «Առավոտ» օրաթերթի առցանց տարբերակի խմբագիր Աննա Իսրայելյանը: Բանախոսներ՝ լրագրող, բանաստեղծ Տիգրան Պասկևիչյան, դիվանագետ Արտակ Ապիտոնյան:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում