Տնտեսություն

ՀՀ եւ ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով

1 րոպեի ընթերցում

ՀՀ եւ ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընթացիկ տարվա դեկտեմբերի 15֊ի դրությամբ Հայաստանի ու Ռուսաստանի միջև օդային ճանապարհով  փոխադրվել է ավելի քան 28 հազար տոննա բեռ, ինչը 12 տոկոսով գերազանցել է բեռնափոխադրումների նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Մոսկվայում կայացած Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 

Նա նշել է, որ նույն ժամանակահատվածում երկու երկրների միջեւ օդային ճանապարհով փոխադրվել է շուրջ 2.4 միլիոն ուղեւոր։ 

Փոխվարչապետը խոսել է նաև երկաթուղային տրանսպորտով ուղևորափոպադրումների աճի մասին։ 

«Ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում երկաթուղային տրանսպորտով փոխադրվողների թիվն աճել է 7 տոկոսով` կազմելով 480 հազար մարդ»,- ասել է նա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում