ՀՀ փոխվարչապետը գոհ է հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների աճի արդյունքներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ գոհ է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման արդյունքներից:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում Հայաստան-Ռուսաստան միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ առևտրի աճը գրեթե երկու անգամ շատ լավ արդյունք է։

«Իհարկե, աշխատելու շատ հարցեր կան՝ ի նպաստ այդ համագործակցության զարգացման, բայց առևտրի աճը գրեթե երկու անգամ շատ լավ արդյունք է»,- ասել է նա։

Փոխվարչապետի խոսքով՝ նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի և ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար կարևոր հարցերի լայն շրջանակ: 

«Դրանք հարցեր են, որոնք վերաբերում են տնտեսությանը և առևտրին, էներգետիկային, տրանսպորտային ենթակառուցվածքներին։ Տարվա արդյունքներով մենք արձանագրել ենք շատ լավ ցուցանիշներ, համակարգային աճ բոլոր ուղղություններով»,-նշել է փոխվարչապետը։

Նա նաև հիշեցրել է Երևանում Հայ-ռուսական համալսարանի աշխատանքի մասին համաձայնագրի ստորագրման մասին։ 

ՀՌՀ-ն հումանիտար ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի առանցքային նախագծերից մեկն է։ Նրա գործունեության մասին 1997 թվականի համաձայնագիրը դադարեց համապատասխանել երկու երկրների օրենսդրությանը, ուստի հասունացավ նոր փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունը։ 

Նիստի ընթացքում կողմերը քննարկել են նաև հումանիտար ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր:

Հայերեն English Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն