Գագիկ Մարկոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրամանով Գագիկ Մարկոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեն ներկայացրել է Գագիկ Մարկոսյանի կենսագրությունը: 

Ծնվել է 1967 թվականի սեպտեմբերի 23-ին, Երևան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2024 հոկտեմբեր-2024 դեկտեմբեր. ՀՀ «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի օգնական,

2022 ապրիլ- 2024 նոյեմբեր, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի օգնական,

2020 հուլիս-2021 հոկտեմբեր, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ,

2018 նոյեմբեր-2020 հուլիս, ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետի տեղակալ,

2014 հոկտեմբեր- 2018 նոյեմբեր, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ,

2014 մայիս- 2014 հունիս, «Ֆինլեգալ Կոնսալտ» ՓԲԸ՝ առաջատար իրավաբան,

2014 հունիս- 2014 հոկտեմբեր, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի իրավաբան,

2008 ապրիլ- 2013 դեկտեմբեր, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ, ապա՝ ավագ դատախազ,

2007 նոյեմբեր- 2008 ապրիլ, Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ,

2006 նոյեմբեր- 2007 նոյեմբեր, ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազ,

1998 հոկտեմբեր- 2006 նոյեմբեր, Երևան քաղաքի դատախազության ՀԿԳ քննիչ, ապա՝ ավագ քննիչ,

1997 օգոստոս-1998 հոկտեմբեր, Մյասնիկյանի շրջանի դատախազության ավագ քննիչ,

1996 դեկտեմբեր -1997 օգոստոս, ՀՀ ներքին գործերի նախարարության Երևան քաղաքի ներքին գործերի վարչության Արաբկիրի ներքին գործերի բաժնի հետաքննության բաժանմունքի պետ,

1992 նոյեմբեր-1996 դեկտեմբեր, ՀՀ ներքին գործերի նախարարության Երևան քաղաքի վարչության Մյասնիկյանի շրջանի ներքին գործերի բաժնի, այնուհետև Կենտրոնական շրջանի քննչական բաժանմունքի քննիչ, ապա՝ ավագ քննիչ,

1988 սեպտեմբեր-1992 նոյեմբեր, ՀՀ ներքին գործերի նախարարության արտագերատեսչական պահպանության վարչության կառավարական շենքերի դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների պահպանության միլիցիայի օպերատիվ գնդի միլիցիոներ,

1984 հուլիս-1986 ապրիլ, «Էրեբունի» գիտահետազոտական բյուրո, փականագործ,

Կրթություն

2021թ. ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը և ստացել  փաստաբանի արտոնագիր:

1984–1992 թթ., Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։

Այլ տվյալներ

1986 – 1988թթ․ ծառայել է ՀՀ  ԽՍՀՄ զինված ուժերում:

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Հայերեն Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը