Բայդենը հունվարին կմեկնի Հռոմ՝ Ֆրանցիսկոս պապի և Իտալիայի իշխանությունների հետ հանդիպումների

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 9-12-ն այց կկատարի Հռոմ, որտեղ հանդիպումներ կանցկացնի Հռոմի Ֆրանցիսկոս պապի, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի և նախագահ Սերջիո Մատարելայի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռին։

Բայդենի այցը տեղի կունենա հունվարի 20-ին նրա լիազորությունների ավարտից օրեր առաջ։

ԱՄՆ նախագահը նախատեսում է Հռոմում քննարկումներ անցկացնել աշխարհում խաղաղություն հաստատելու ջանքերի և առկա մարտահրավերների շուրջ։

Դեկտեմբերի 19-ին Բայդենը նաև հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ՝ երախտագիտություն հայտնելով նրան մարդու իրավունքների, կրոնական ազատությունների պաշտպանության ոլորտում նրա կատարած աշխատանքի համար։

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում