Դեկտեմբերի 20-ի միջոցառումների անոնս

8 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

20 դեկտեմբեր,  2024            

Պետական կառույցներ

Ժամը 12:30-ին Երևանի Խաչքարերի պուրակում (Հանրապետության hրապարակ մետրոյի կայարանին հարակից տարածք) կբացվի «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառը: Բացման արարողությանը ներկա կլինեն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Երևանի քաղաքապետարանի, «Մշակույթի զարգացման հիմնադրամի», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ների հետ համագործակցությամբ: Տոնավաճառը կգործի դեկտեմբերի 20-30-ը՝ ժամը 12:00-22:00-ը: ԿԳՄՍՆ

Ժամը 15:00-ին «ԻԲԻՍ» հյուրանոցի թեյասրահում /Հյուսիսային պողոտա 5/1, 3-րդ հարկ/ կկայանա ՀՀ փաստաբանների պալատի նախագահի կողմից կազմակերպված թեյախմություն, որը նախատեսված է իրականացնել 2024 թվականի ընթացքում Փաստաբանների պալատի հետ ակտիվ համագործակցություն ունեցած Զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների հետ: Շնորհակալ ենք Ձեր խմբագրությանը՝ Փաստաբանական ինստիտուտի համար կարևոր թեմաները լուսաբանելու, փաստաբանական համայնքի հետ կատարած աշխատանքների, Պալատի մամուլի ծառայության հետ ստացված համագործակցության համար: Խնդրում ենք Ձեր խմբագրությունից ներկայացուցչի մասնակցությունը հաստատել հետադարձ նամակով: 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 18:30-ին Մեգերյան կարպետում կկայանա Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակին նվիրված միջոցառում։ Խնդրում եմ պատվեք մեզ ձեր մասնակցությամբ։ Խնդրում ենք նաեւ լուսաբանել։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 10:00-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կանցկացվի «Կրթությունը սկսվում է ինձանից» խորագրով աշխատաժողովի հանրապետական փուլը՝ նախադպրոցական կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին, առկա խնդիրներին և դրանց լուծումներին ուղղված քայլերին, ինչպես նաև ժամանակակից մանկավարժական մոտեցումներին հաղորդակից դարձնելու նպատակով: Աշխատաժողովին բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ելույթով հանդես կգան նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժ/պ Արտաշես Թորոսյանը, Հայաստանում Յունիսեֆի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին և այլք: 

Ժամը 11:00-ին Ավ.Իսահակյանի տուն-թանգարանում /Երևան, Զարոբյան 20/ կկայանա միջոցառում նվիրված «Հանդիպման լավագույն վայրը՝ թանգարան» խորագրով կրթական ծրագրին։ Ծրագիրն իրականացվելու է թանգարանի և ԿԱՊԿՈՒ ապագա զբոսավարների համագործակցության շրջանակում։ ԿԱՊԿՈՒ (Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող) երիտասարդները սովորում են Երևանի հայ-հունական պետական քոլեջում, խորացված օտար լեզուների իմացությամբ զբոսաշրջության ֆակուլտետում։ Երիտասարդները պատրաստել են դասախոսություններ մշակույթի կարևորության, թանգարանների դերի մասին հասարակության զարգացման գործում։ Միջոցառման պատվավոր հյուրն է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Խոսնակներ՝ զբոսաշրջության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գոհար Հարությունյան, զբոսաշրջության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողներ. Վահագն Սեմերջյան, Լևոն Հովհաննիսյան: Մուտքն ազատ է:

Ժամը 13:00-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում (Ալեք Մանուկյան 11) ՄԱԿ-ի կողմից դեկտեմբերի 21-ը հռչակվել է մեդիտացիայի համաշխարհային օր։ Օրվա կապակցությամբ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան հետ համատեղ անցկացվելու է յոգային նվիրված միջոցառում, որին իր մասնակցությունն է հաստատել նաև Հայաստանում Հնդկաստանի դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհան։ +37491463535:

Ժամը 17:30-ին ԵՊՀ գլխավոր մասնաշենքի գիտական խորհրդի նիստերի դահլիճում /Ալեք Մանուկյան 1/ կկայանա ՀՀ կրթության տեսչական մարմնի 2024թ. հաշվետու ամփոփիչ միջոցառումը: Բացման խոսք՝ ՀՀ կրթության տեսչական մարմնի հանրության հետ կապերի բաժնի պետ Վարդուհի Պետրոսյան: Ողջույնի խոսք՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյան: Հաշվետու ներկայացում՝ ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյան: Մասնակիցներ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան /համաձայնեցվում է/, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան: 374 10 203027:     

Մամուլի ակումբներ

Ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ի՞նչ է խոստանում զբաղվածության նոր ռազմավարությունը, ինչպե՞ս է այն պայքարելու գործազրկության դեմ» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյան, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյան, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյան: ՀՀ ԱՍՀ նախարարությունը մշակել և e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրել Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագիրը։

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Նոր օրենսդրական միջոցներ՝ ընդդեմ երեխաների սեռական բռնության և շահագործման» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյան, երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյան: ՀՀ ՆԳ նախարարությունը մշակել և e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս: Դեկտեմբերի 23-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա վերածնված «Արցախ» կամերային նվագախմբի առաջին համերգը։ Նվագախմբի հոգաբարձուների խորհրդի անդամ, օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը և հոգաբարձուների խորհրդի անդամ, թավջութակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ, նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Նարեկ Հախնազարյանը մանրամասն կպատմեն, թե ինչպես են վերականգնել նվագախումբը և ինչպես են կրկին հավաքել երաժիշտներին:

Մշակույթ

Ժամը 15:00-ին Հայաստանի ազգային գրադարանի մատենագիտության և գրադարանագիտության բաժնում (Տերյան 72, վարչական մասնաշենք, մուտքը այգու կողմից) տեղի կունենա դասախոսություն՝ նվիրված պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի ծննդյան 70-ամյակին։ Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Նունե Սարումյանը կներկայացնի Հրանտ Դինքի կյանքը և անցած ուղին։ Կցուցադրվեն պարբերական մամուլում հրապարակված նյութեր։

 

Հայերեն Русский

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres