Մերձավոր Արևելք

Լավրովը Հորդանանի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը

2 րոպեի ընթերցում

Լավրովը Հորդանանի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Հորդանանի ԱԳ նախարար Այման աս-Սաֆադին հեռախոսով քննարկել են իրավիճակը Սիրիայում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հորդանանյան կողմի նախաձեռնությամբ։ Արտգործնախարար Այման աս-Սաֆադին ՌԴ գործընկերոջը տեղեկացրել է Արաբական պետությունների լիգայի գործունեության մասին, Ամմանում վերջին նախարարների հանդիպումներից հետո՝ կապված Սիրիայում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Հորդանանի ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել արաբական աշխարհի պետությունների և Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումների սերտությունը, որը հանդես է գալիս Սիրիայում իրավիճակի շուտափույթ կարգավորման, առանց բացառության բոլոր սիրիացիների օրինական իրավունքների ապահովման, Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միասնության օգտին:

«Նախարարներն ընդգծել են Սիրիայում բոլոր քաղաքական և էթնոդավանական ուժերի մասնակցությամբ ազգային երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևում ամրագրված քաղաքական կարգավորման հիմնարար սկզբունքների», - ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում