Դամասկոսի օդանավակայանը վերսկսել է ներքին չվերթերի սպասարկումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի միջազգային օդանավակայանը վերսկսել է ներքին կոմերցիոն չվերթերի սպասարկումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը։

Օդանավակայանի աշխատանքի վերսկսումից հետո առաջին քաղաքացիական ինքնաթիռը մեկնել է Հալեպ քաղաք՝ երկրի հյուսիս-արևմուտքում։

Նոյեմբերի վերջից Սիրիայի հակակառավարական ուժերը գրավել են երկրի մի քանի խոշոր քաղաքներ։ Դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները մտել են Դամասկոս և պետական ​​հեռուստատեսությամբ հայտարարել, որ վերահսկողություն են հաստատել երկրի վրա։ Սիրիայի ժամանակավոր կառավարությունն անցումային շրջանում ղեկավարում է Մուհամեդ ալ-Բաշիրը։ 

Թուրքիա

ԱՄՆ-ին հաջողվել է մինչև շաբաթվա վերջը երկարաձգել Սիրիայում թուրքամետ ուժերի և քրդերի միջև հրադադարը

 

Հայերեն Русский