Դեկտեմբերի 17-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

17 դեկտեմբեր,  2024            

ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի առնչությամբ հրավիրում է խորհրդարանական լսումներ:

Ժամը 14:00-ին Ազգային ժողովի 414 սրահում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի:

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին «ԴաբլԹրի բայ Հիլթոն Երևան» հյուրանոցում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը, որը հայկական կողմից համանախագահելու է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Ժամը 10:00-ին «Կոնգրես» հյուրանոցի հանդիսությունների սրահում կկայանա Համաշխարհային բանկի «Պետական ֆինանսների երկրորդ ուսումնասիրության» զեկույցի շնորհանդեսը: Այս ուսումնասիրությունը երկրորդն է «Պետական ֆինանսների ուսումնասիրության» երկմաս շարքից։ Բացման խոսք՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատ, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան: +37491291300:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:30-ին «Քորթյարդ բայ Մարիոթ Երևան» հյուրանոցում (Տերյան 5) կկայանա ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ մշակված՝ հայերեն տեքստը բանավոր խոսքի վերածող հավելվածի պաշտոնական շնորհանդեսը։ Նորարարական լուծումներով ստեղծված գործիքը նպատակ ունի ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ներառումն ու մասնակցությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում։ Միջոցառման շրջանակում նախատեսված է նաև պանելային քննարկում և էքսպո՝ «Տեխնոլոգիաների դերը Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտում» թեմայով։ Բացման խոսք՝ ԱՄՆ

ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելո, «Դիմոքրըսի Ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիզբեթ Զոնեվելդ: Բանախոսներ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ համահիմնադիր, նախագահ Մուշեղ Հովսեփյան, ԱՀԿ/Հայաստան, Վերականգնողական բժշկական օգնության աջակցող տեխնոլոգիաների և հաշմանդամության ներառականության ազգային ծրագրի ղեկավար Ժաննա Հարությունյան, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հաշմանդամություն ունեցող երեխաների կրթական ծրագրերի համակարգող Հասմիկ Առաքելյան: Հեռ․ +37455405738:

Մամուլի ակումբներ

Ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ասուլիսը։ Նա կամփոփի տարվա քաղաքական արդյունքները և կներկայացնի երկրում, տարածաշրջանում, աշխարհում տիրող իրավիճակի վերաբերյալ իր դիտարկումները։

Հայերեն Русский

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres