Հայաստան

Սիրիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը վերսկսել է իր աշխատանքը. ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Սիրիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը վերսկսել է իր աշխատանքը. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում (Դամասկոս) ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը դեկտեմբերի 16-ին վերսկսել է իր աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից: 

«Դեսպանության հյուպատոսական բաժինն աշխատում է բնականոն ռեժիմով: Այսօր արդեն կազմակերպվել է ՀՀ քաղաքացիների ընդունելություն: Հիշեցնում ենք, որ նախապես տրամադրված թեժ գիծը (+963960003622) շարունակում է գործել»,- նշված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Նախատեսվում է վերսկսել նաև Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքները, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացվի:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում