Ամերիկյան ինդեքսներ - 13/12/24

1 րոպեի ընթերցում

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ֆոնդային բորսաների դեկտեմբերի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.20%-ով և կազմել 43828.06 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 6051.09 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.12%-ով և կազմել 19926.72 կետ:

Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:

S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:

Հայերեն English Русский

Թրամփի վարչակազմը հանդիպումներ և բանակցություններ է պլանավորել Ուկրաինայի և Ռուսաստանի հետ

«Համատեղ լուծում-2025». Հայաստանը մասնակցում է Գերմանիայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող բազմազգ զորավարժությանը

Երևանի մետրոպոլիտենում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել․ գնացքը ներկելու համար ձերբակալվել է 5 անձ

Հայտնի են ​​«Գրեմմի» 67-րդ մրցանակաբաշխության հաղթողները

Բաքվում հանդիպումների ժամանակ լսել եմ հայտարարություններ, որոնք տարբերվում են հանրային տիրույթում նրանց ելույթներից. Մագդալենա Գրոնո

Օդն աղտոտող կայանքի գործունեությունը կասեցվել է. ԲԸՏՄ

Մեկնարկում է ջրծաղիկի դեմ պատվաստումների գործընթացը

Փորձ էր արվում Երևանում տրանսպորտային համակարգը տանել կոլապսի, որը ձախողվեց․ քաղաքապետ

Մեքսիկայի նախագահը նախազգուշացրել է ԱՄՆ-ի համար մաքսատուրքերի ծանր հետևանքների մասին

Երևանի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին՝ տրանսպորտային ոլորտում իրականացվող փոփոխություններին աջակցելու համար