Քաղաքականություն

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հերթական նիստը կանցկացվի Ալմաթիում

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հերթական նիստը կանցկացվի Ալմաթիում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը նախատեսված է անցկացնել 2025 թվականի հունվարի 30-31-ը Ալմաթիում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը՝ Մոսկվայում դեկտեմբերի 13-ին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ բոլորիդ հրավիրել 2025 թվականի հունվարի 30-31-ը Ալմաթիում մասնակցելու ավանդական ամենամյա միջոցառումներին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի և «Թվային Ալմաթի» թվային ֆորումի հաջորդ հանդիպմանը»,- ասել է նա՝ դիմելով հանդիպման մասնակիցներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում