Տնտեսություն

Փաշինյանը ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման համար փոխզիջումների անհրաժեշտություն է տեսնում

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման համար փոխզիջումների անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՏՄ-ն ի սկզբանե ստեղծվել է և շարունակում է զարգանալ ընդհանուր տարածքների ձևավորման տրամաբանությամբ՝ ներառելով ընդհանուր էներգետիկ շուկան, սակայն գործնականում այս սկզբունքի իրականացումը բախվում է տարբեր դժվարությունների, ինչի հետևանքով հայտարարված որոշ նախաձեռնություններ գործում են ոչ լիարժեք։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Հաշվի առնելով այս հատվածի բարդ կառուցվածքն՝ ընդհանուր էներգետիկ շուկայի արդյունավետությունն ու ժամանակին ձևավորումը կախված է կողմերի՝ փոխզիջումային լուծում գտնելու պատրաստակամությունից։ Վստահ եմ, որ համակարգված մոտեցումը, շահերի համաձայնեցումը և փոխզիջումների գնալու պատրաստակամությունը կօգնի ամրապնդել էներգետիկ անվտանգությունն, ինչպես նաև արագացնել ընդհանուր էներգետիկ շուկայի ստեղծման գործընթացը»,-նշեց վարչապետը։ 

Նա հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է փոխշահավետ համագործակցությանն՝ ուղղված ԵԱՏՄ-ի գործառույթների արդյունավետության բարձրացմանն ու գործնական արդյունքներին։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում