Դեկտեմբերի 14-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

14 դեկտեմբեր,  2024            

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 12 :00-ին Կամերային երաժշտության տանը (Ա.Իսահակյան փող.1) կկայանա «staff.am գալա 2024» ամենամյա միջոցառումը։ «Staff.am գալա»-ն HR և բիզնես համայնքի ամենասպասված միջոցառումներից է, որն արդեն 5-րդ անգամ մի հարկի տակ է համախմբելու ՀՀ գործատուներին` հնարավորություն տալով մասը կազմելու ՀՀ բիզնես համայնքի, ամփոփելու անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները։ «Staff.am գալա 2024»-ը առանձնահատուկ է, քանի որ ի պատիվ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի հարյուրամյակի անցկացվելու է Կամերային երաժշտության տանն ու ուղեկցվելու է ազնավուրյան սիրված մեղեդիներով՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ։ Միջոցառման մասնակիցները՝ ՀՀ առաջատար ընկերությունների տնօրեններ, հիմնադիրներ, HR, մարքեթինգի և հարակից ոլորտների ղեկավարներ են, ինչպես նաև մեր մեծ համայնքի ակտիվ անդամները։ mob. +(374 43) 33 06 06: 

Մշակույթ

Ժամը 14:00-ին «Զանգակ» գրատան Աբովյան մասնաճյուղում /Աբովյան 7/ տեղի կունենա հայ նշանավոր բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի «Քո առաջին բառերը» մանկական գրքի շնորհանդեսը: Միջոցառման հատուկ հյուրերն են հայտնի դերասաններ Աղասի Մելքոնյանն ու Լիանա Նիկողոսյանը, ովքեր փոքրիկների համար պատրաստել են բեմականացված տիկնիկային ընթերցանություն՝ ներկայացնելով գրքից ընտրված հատվածներ: Հովհաննես Գրիգորյանի մասին: «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, հեռ. 091 870131:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում