Միացյալ Նահանգներ

Սի Ծինփինը կարող է մերժել Թրամփի հրավերը՝ մասնակցելու իր երդմնակալության արարողությանը

1 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը կարող է մերժել Թրամփի հրավերը՝ մասնակցելու իր երդմնակալության արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հրավերներ է ուղարկել աշխարհի տարբեր ղեկավարների, այդ թվում՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ մասնակցելու իր երդմնակալության արարողությանը, որը կկայանա հունվարի 20-ին։ Սակայն Չինաստանի ղեկավարը կմերժի հրավերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով թեմայից իրազեկ աղբյուրների։

Ակնկալվում է, որ երդմնակալությանը կմասնակցեն ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանը և նրա կինը, ինչը ստանդարտ գործելակերպ է։ CBS News-ի աղբյուրները նաև նշել են, որ նրանց կարող են միանալ Պեկինից այլ պաշտոնատար անձինք։

Դոնալդ Թրամփի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը դեկտեմբերի 12-ին հաստատել է Սի Ծինփինին հրավեր ուղարկելու մասին տեղեկությունները։ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ։ 

The Associated Press գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ ըստ փորձագետների՝ Սի Ծինփինը հունվարին Վաշինգտոն չի մեկնի՝ հաշվի առնելով անվտանգության ապահովման հարցերը, Թայվանի հարցը, երդմնակալությունից հետո 60% մաքսատուրքեր սահմանելու՝ Թրամփի խոստումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում