Դեկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

13 դեկտեմբեր,  2024            

Պետական կառույցներ

Ժամը 09:30-ին ԱԳՆ-ի նախկին շենքի մոտից դեկտեմբերի 13-14-ը ՀՀ առողջապահության նախարարությունը կազմակերպում է երկօրյա արտագնա հանդիպում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման առաջին օրն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կներկայացնի առողջապահական ծրագրերի 2024թ.-ի արդյունքները: Մասնագետները կներկայացնեն իմունականխարգելման ոլորտում իրականացվող աշխատանքները: Հանդիպման երկրորդ օրը նախարարի տեղակալները կներկայացնեն բարեփոխումները՝ ըստ համակարգման ոլորտների: 

Ժամը 10:00-ին Մատենադարանում աշխատանքը կշարունակի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումը: 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:00-ից «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» (RECONOMY) և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրերի շրջանակներում կանցկացնի գործընկերների տարեվերջյան միջոցառում։ «Տնտեսական զարգացման խթանում կայուն զբոսաշրջության և թվային լուծումների միջոցով» թեմայով LILA և RECONOMY ծրագրերի համատեղ միջոցառումը նպատակ ունի նպաստելու զբոսաշրջության կայուն զարգացման և թվային փոխակերպման նորարարական մոտեցումների ինտեգրմանը: Նախատեսված են նախարարությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ելույթներ։ 077 89 30 11։

Ժամը 10:00-ին «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցում/Հանրապետության 48/ տեղի կունենա Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Աշխատանքի միջազգային կազմակերպված համատեղ միջոցառման երկրորդ օրը  «Կարողությունների զարգացումը բռնի տեղահանված անձանց կարիքների արձագանքման, ոչ ֆորմալ տնտեսությունում աշխատողների կազմակերպման և արհմիություններում  ինտեգրման համատեքստում» թեմայով։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես կգան ԱՄԿ տարածաշրջանային գրասենյակի աշխատողների հարցերով մասնագետ Գոչա Ալեքսանդրիան և ԱՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի ղեկավար Սերգեյուս Գլովացկասը։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը կներկայացնի «ՀԱՄԿ-ի գործողությունների ծրագրի մշակում բռնի տեղահանվածների և ոչ ֆորմալ տնտեսության աշխատողների համար արժանապատիվ աշխատանքի խթանման համար» թեման։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 09:45-ին Բժշկական մայր բուհում դեկտեմբերի 13-14-ը տեղի կունենա «Սեռական առողջության մուլտիդիսցիպլինարային ասպեկտները» թեմայով միջազգային գիտաժողովը՝ նվիրված ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի 25-ամյակին: Գիտաժողովը կրեդիտավորված է, մասնակցությունը՝ անվճար։ Թիրախային լսարան՝ սեքսոպաթոլոգներ, հոգեբույժներ, էնդոկրինոլոգներ, նյարդաբաններ, ուրոլոգներ-անդրոլոգներ, գինեկոլոգներ, կլինիկական հոգեբաններ, ալերգոլոգներ, ընտանեկան բժիշկներ, սրտաբաններ, թերապևտներ: Միջազգային գիտաժողովի մասնակիցներին կշնորհվի 12 տեսական կրեդիտ: 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում