Հայտնի է Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների օրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները, ըստ սահմանված ժամկետների, կանցկացվեն մարտի 30-ին: 

«Ըստ Ընտրական օրենսգրքի՝  արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը»,-  «Արմենպրես»-ի թղթակցի` ընտրության հնարավոր օրվա վերաբերյալ հարցին ի պատասխան տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը: 

Կառավարությունը դեկտեմբերի 12-ին ընդունեց որոշում, ըստ որի՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններ կնշանակվեն: Նոր ընտրություններ նշանակելու որոշումն ուժի մեջ  կմտնի 2025 թվականին փետրվարի 20-ին: 

Հաշվի առնելով, որ որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 20–ին, իսկ ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, ապա, ամենայն հավանականությամբ, Գյումրու ավագանու ընտրությունները կնշանակվեն մարտի 30-ին:  

Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինք»-ի 14 անդամներ հոկտեմբերին վայր էին դրել իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ էին հայտնել նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։  Գյումրիի ավագանին չէր կարողանում նիստեր գումարել՝ քվորում չլինելու պատճառով։  

Գյումրիում դեկտեմբերի 8-10-ը տեղի ունեցան Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով որոշվեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն: Նախնական ընտրությունների արդյունքներով Գյումրիում առաջատարն անկուսակցական Սարիկ Մինասյանն է:  

 

 

Հայերեն Español

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ