Դեկտեմբերի 11-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

11 դեկտեմբեր,  2024     

ՀՀ նախարարություններ

Ժամը 11։30-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» խորագրով միջազգային ցուցադրությանը։

Մամուլի ասուլիսի բանախոսներն են  ՀՀ ԿԳՄՍ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, տնօրեն Քսավիե Ռիշարը, Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի տնօրեն Ռոզ-Մարի Մուսսոն։

«Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» խորագրով միջազգային ցուցադրությունը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և  ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան և աջակցությամբ Հայաստանի պատմության թանգարանի և Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի համագործակցությամբ:

Առաջին անգամ Ֆրանսիայից Հայաստան են բերվել և Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվելու են ֆրանսիացի անվանի հնագետ Ժակ դը Մորգանի (1857-1924 թթ․) կողմից Ախթալայում 19-րդ դ․ 80-ական թթ․ պեղված բրոնզեդարյան և երկաթեդարյան հինգ ուշագրավ ցուցանմուշներ, որոնք ներկայացված են դեռ 1990-ական թթ․ հայ-ֆրանսիական արշավախմբերի կողմից տարբեր հնավայրերում հայտնաբերված և ՀՀ թանգարաններում պահվող ավելի քան վեց տասնյակ հնագիտական առարկաների համադրությամբ։

Պետական կառույցներ

ժամը 11:00-13:00 Հայոց  ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման առիթով թանգարան-ինստիտուտը, Հայաստանի հրեական համայնքը և ԵՊՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ցեղասպանությունների և այլ զանգվածային հանցագործությունների կանխարգելում» ամբիոնը կազմակերպում են սեմինար-քննարկում:

Բանախոսներ

Սուրեն Մանուկյան- «Հակասեմիտիզմը մարդկության պատմության մեջ և Հոլոքոստը»

Շուշան Խաչատրյան- «Հայերի հանդեպ ատելությունը. պիտակավորում, ապամարդկայնացում, «դիվայնացում», բռնությունների և սպանությունների ծիսականացում»

Աստղիկ Ստեփանյան- «Ատելության գաղափարախոսությունը ընդդեմ թութսի ժողովրդի և Ռուանդայի ցեղասպանությունը»

Հարցուպատասխան և քննարկում

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

ժամը 11։00-15։00-ն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի կունենա «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի եզրափակիչ տոնավաճառը, որը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի գործակցությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրի շրջանակում։

Տոնավաճառի շրջանակում կկազմակերպվեն հանդիպումներ գործատուների և աշխատանք փնտրողների միջև, կանցկացվեն աշխատանք գտնելու հմտությունների զարգացմանն ուղղված կրթական միջոցառումներ և դասընթացներ։

Քնար Միսակյան, ԵՊՀ ռեկտորի օգնական-մամուլի խոսնակ, հեռ․՝ 094 52 52 65, 060 71 01 03

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում