Դեկտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

10 դեկտեմբեր,  2024            

Պետական կառույցներ

ժամը 14:00-ին ՀՀ կենտրոնական բանկում տեղի կունենա վերաֆինանսավորման տոկոսադրույքի ասուլիս (բանախոս՝ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյան):

Ասուլիսը, ինչպես նաև ուղիղ եթերով ասուլիսի հեռարձակումը կսկսվի ժամը 14:00-ին, ուստի խնդրում ենք Կենտրոնական բանկ գալ ասուլիսից առնվազն 10 րոպե առաջ: 

Խնդրում ենք ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:

ժամը 17։30-ին Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական մեծ սրահում «Հայաստան ծրագիր» հիմնադրամը կազմակերպում է հայաստանյան, տարածաշրջանային և միջազգային փորձագետների մասնակցությամբ պանելային քննարկում՝ լրատվամիջոցների ինքնակարգավորման մեխանիզմների արդյունավետության վերաբերյալ, որոնք առաջարկվում է ներդնել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում։ Միջոցառման ընթացքում տեղացի և միջազգային բանախոսները Իռլանդիայից և Վրաստանից կկիսվեն ինքնակարգավորման համակարգի ներդրման վերաբերյալ իրենց փորձառությամբ՝ վեր հանելով օգուտներն ու մարտահրավերները:

Ակնկալում ենք խմբագրի և/կամ լրագրողների մասնակցությունը այս կարևոր թեմայի շուրջ քննարկմանը:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ինձ հետ 093179023 հեռախոսահամարով։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

ժամը 10։00-15։00-ն Իբիս Երևան Կենտրոնի «Երևան» սրահում, (հասցե՝ Հյուսիսային պող., 5/1 շենք, 2-րդ հարկ) «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը սիրով հրավիրում է կազմակերպության  առաջին տարվա գործունեության արդյունքների ամփոփման միջոցառմանը։

Միջոցառման ընթացքում ներկայացվելու են ՔԻՀԿ մշակած քաղաքական հետապնդումների արձանագրված չափանիշները, Հայաստանում քաղաքական առանձին իրավունքերի վիճակը, մարտահրավերները, ինչպես նաև միջավայրն ու համակարգային խնդիրները, որոնք նպաստում են քաղաքական հետապնդումներին։

Ռաֆայել Իշխանյան, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն ԻՀԿ նախագաh Հեռ․ +37455443318

ժամը 11:00-ին «Կոնգրես» հյուրանոցի «Բալլ ռում» սրահում (հասցե` Իտալիայի փողոց 1) տեղի կունենա «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ տարեկան ժողովը, որին մասնակցելու են ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների, Երևանի քաղաքային իշխանությունների, ինչպես նաև «Վեոլիա ջուր», «Գազպրոմ Արմենիա» և «ՀԷՑ» ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Ասոցիացիայի ավելի քան հինգ տասնյակ անդամ ընկերությունների ղեկավարներ: 

Կներկայացվի Ասոցիացիայի տարեկան հաշվետվությունը,  կլինեն քննարկումներ պետություն-բիզնես երկխոսության խորացման, ոլորտում առկա խնդիրների ու դրանց լուծմանը միտված առաջարկների վերաբերյալ, ինչպես նաև գործնական պայմանավորվածությունների նախանշում մասնավոր-պետություն գործակցության խորացման նպատակով:

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա»

Ժամը 17:00-ին Միսակ Մանուշյանի այգում (Երևան, Դիանա Աբգարի այգու դիմաց) եղի կունենան «Արի՛, վառիր քո լույսը» և «Արի՛ կարենք պատմության քո պատառիկը» միջոցառումները, որոնք կազմակերպվում են Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։ Այս միջոցառումները նպատակ ունեն խորհրդանշելու ուժն ու համերաշխությունը գենդերային հիմքով բռնության դեմ պայքարում։

Միջոցառման ընթացքում այգու ծառերից կախվելու են ուղերձներ, որոնք կխորհրդանշեն խաղաղության և բռնությունից զերծ կյանքի նկատմամբ նվիրվածությունը։ 

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

Մամուլի ակումբներ

ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում. 2024-ի մարտահրավերները» թեմայով։

Բանախոսներ՝

Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան

Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան

Արաքս Մելքոնյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ղեկավար

Դեկտեմբերի 10-ին միջազգային հանրությունը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը: 2024-ին ի՞նչ խնդիրներ են արձանագրվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում։

Հայերեն Русский

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս

Կանանց լիարժեք մասնակցությունը դիվանագիտությանն ու հանրային կառավարմանը վաղուց արդեն միայն հավասարության խնդիր չէ. ՀՀ ԱԳ փոխնախարար