Սիրիայից հեռանալ ցանկացող հարյուրավոր մարդիկ հավաքվել են Լիբանանի հետ սահմանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարյուրավոր մարդիկ, որոնք ցանկանում են լքել Սիրիան, մի քանի ժամ տևած հերթերի մեջ են Լիբանանի հետ սահմանին. սիրիական կողմում մաքսային և անձնագրային հսկողություն չկա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Դամասկոսից Բեյրութ ժամանած քաղաքացիները։

«Լիբանանյան սահմանին ժամերով հերթեր են գոյանում, հարյուրավոր, եթե ոչ հազարավոր քաղաքացիներ փորձում են հեռանալ Սիրիայից Բեյրութի միջազգային օդանավակայանով այլ երկրներ տարանցիկ ճանապարհով»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ականատեսի խոսքով՝ Սիրիայի և Լիբանանի միջև ազատ գոտին ամբողջությամբ թալանվել է, շենքի մի մասն այրվել է, իսկ ճանապարհին բազմաթիվ լքված մեքենաներ են եղել, որոնցից մի քանիսն այրվել են։

«Մենք անցել ենք սիրիական հսկողությունը, այնտեղ ոչ ոք չկար, մուտքի մոտ ստեղծվել էր զինված ընդդիմության անցակետը, մենք անցանք առանց ելքի անձնագրում դրոշմելու», - հավելել է գործակալության զրուցակիցը։ 

Լիբանանի իշխանությունները սահմանային ծառայությանը նոր հանձնարարականներ են տվել Սիրիայից ժամանող մարդկանց անցման համար, ըստ որի՝ Սիրիայից լիբանանյան տարածք կարող են ժամանել այլ պետությունների քաղաքացիները և սիրիացիները, որոնք գնել են ինքնաթիռի տոմսեր և մտադիր են տարանցիկ փոխադրել Լիբանան։

Ըստ ականատեսների՝ Լիբանանից Սիրիա մտնել ցանկացողների հոսք գործնականում չկա։

Սիրիայի հակակառավարական ուժերը դեկտեմբերի 8-ին առանց դիմադրության հանդիպելու գրավել են Դամասկոսը։ ՌԴ արտգործնախարարությունը հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ և լքել Սիրիան՝ հրահանգելով խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը։   

 

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից