Մերձավոր Արևելք

Բաշար Ասադն ընտանիքի հետ Մոսկվայում է. ՏԱՍՍ

1 րոպեի ընթերցում

Բաշար Ասադն ընտանիքի հետ Մոսկվայում է. ՏԱՍՍ

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընտանիքի հետ Ռուսաստանի Դաշնությունում է։ «Արմենպրես»-ի փոխացնմամբ, այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Կրեմլի անանուն աղբյուրը։

«Ասադն ընտանիքի անդամների հետ ժամանել է Մոսկվա։ Ռուսաստանը, ելնելով հումանիտար նկատառումներից, նրանց ապաստան է տրամադրել»,- հայտնել է գործակալության աղբյուրը։ 

Ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, թե մի քանի երկիր հրաժարվել է Ասադին ապաստան տրամադրել։ 

Սիրիայի զինված ընդդիմադիրները դեկտեմբերի 8-ին գրավել էին մայրաքաղաք Դամասկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մայրաքաղաքի անկումից ժամեր առաջ լքել էր այն։ 

Երկրի վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին հայտարարել էր, որ պատրաստ է համագործակցել ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում