Սիրիայի արդարադատության նախարարի համոզմամբ՝ երկրում իշխանության փոխանցումը հարթ կընթանա

1 րոպեի ընթերցում

Սիրիայի արդարադատության նախարարի համոզմամբ՝ երկրում իշխանության փոխանցումը հարթ կընթանա

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի արդարադատության նախարար Ահմեդ ալ-Սայեդը հայտարարել է, որ քաղաքական անցումային գործընթացը հարթ կլինի և երկիրը չի գնա քաղաքացիական պատերազմի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Al-Arabiya-ի հետ զրույցում Սիրայի արդարադատության նախարարը նշել է, որ զինված խմբավորումների առաջխաղացումը գլխավորող «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կուսակցության առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան ընդգծել է՝ պետական ​​և մասնավոր սեփականությունը չպետք է հարձակման ենթարկվի: 

Գերատեսչության ղեկավարը նշել է, որ Սիրայի վարչապետը համաձայնել է Ալ-Շարաայի հետ՝ իրավիճակը հանդարտեցնելու հարցում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում