Դեկտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

09 դեկտեմբեր, 2024            

ՀՀ ԱԺ

Ժամը 13:00-ին ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի
կունենա ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Վարդանյանի ճեպազրույցը խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների համար։

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա «Շիրվանի, Գարդմանի և Նախիջևանի հայությունը. տեղաբնիկությունից մինչև փախստականություն» գիտաժողովը։

Գիտաժողովի նպատակն է քննարկել Շիրվանի, Գարդմանի և Նախիջևանի հայության խնդիրները՝ վեր հանելով պատմական արդարության վերականգնման, բռնագաղթած հայերի իրավունքների պաշտպանության և այլ հարցեր։ Գիտաժողովի հիմնական թեմաներն են՝ փախստականների իրավունքների պաշտպանություն, բռնագաղթեր և իրավական հիմնախնդիրներ, էթնոժողովրդագրական փոփոխությունների և տարածաշրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծություն։

Գիտաժողովը կազմակերպում են «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը և «Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միությունը։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 14:30-ին (միջոցառման սկիզբը` 15:00), «Արաբկիր» բժշկական համալիրում տեղի կունենա միջոցառում։ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստացել է «Համագործակցող կենտրոն» (Collaborating centre) կարգավիճակ: 

Մամուլի ակումբներ

ժամը 11։00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման պարադոքսը․ պայքար բարեփոխումների և դիմադրության միջև» թեմայով։

Բանախոսներ՝

Զարուհի Մեջլումյան, փաստաբան

Նինա Կարապետյանց, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ ղեկավար

Արծվի Բախչինյան, հայագետ, գրող, բանասիրական գիտությունների թեկնածու

Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Գլխավոր դատախազություն, Արդարադատության նախարարություն, Քրեակատարողական ծառայություն։

Քննարկման ընթացքում անդրադարձ կկատարվի դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված իրավական և գործնական մարտահրավերներին։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պնդում են, որ թեև պետությունը պաշտոնապես որդեգրել է պատժողականից վերականգնողական արդարադատությանն անցնելու քաղաքականություն, դատաիրավական համակարգը գործնականում դիմադրում է այս փոփոխությանը, ինչը հանգեցնում է իրավական փակուղու: Արդարադատության նախարարությունը մշակել է դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգ։ Այնուամենայնիվ, փորձագետները զգուշացնում են, որ այս հայեցակարգի ներկայիս տեսքով ընդունումը կարող է հանգեցնել մարդու իրավունքների համակարգային ոտնահարման հատկապես ցմահ ազատազրկվածների պարագայում։

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում