Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ 

Նշվում է, որ վարչապետը տիկնոջ հետ ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը:

Փարիզի Աստվածամոր տաճարը փակվել էր 5․5 տարի առաջ տեղի ունեցած հրդեհից կրած մեծ վնասների պատճառով։ Անցած տարիների ընթացքում տաճարում ընթանում էին վերականգնողական աշխատանքներ։ Տաճարի վերաբացումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին։  Reuters-ը հայտնել է, որ Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացմանը՝ ի թիվս այլ երկրների առաջնորդների, կմասնակցի նաև ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը։ 

Հայերեն English Français Русский