Աշխարհ

Գերմանիան չի բացառում հրադադարի հաստատման դեպքում խաղաղապահ ուժեր ուղարկելն Ուկրաինա

1 րոպեի ընթերցում

Գերմանիան չի բացառում հրադադարի հաստատման դեպքում խաղաղապահ ուժեր ուղարկելն Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չի բացառել խաղաղապահ ուժեր ուղարկելն Ուկրաինա՝ պայմանով, որ երկրում կհաստատվի հրադադար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Deutschlandfunk ռադիոկայանի եթերում։

Պիստորիուսը նշել է, որ ներկա պահին Գերմանիան չի նախատեսում իր զորքերի ուղարկումը Ուկրաինա, սակայն չի բացառել, որ ապագայում այդ հարցը կդառնա քննարկման առարկա։ 

«Այսօր մենք դա չենք կարող լրջորեն քննարկել, բայց մի օր ստիպված կլինենք դա անել»,- ընդգծել է նախարարը։

Գերմանիայի պաշտպանության նախարարը նշել է, որ երկիրը մշակում է տարբեր սցենարներ՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո իրավիճակը կարգավորելու համար։ Սակայն նա չի բացահայտել, թե ինչ մանրամասների մասին է խոսքը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում