Հայաստան

Արմեն Մարուխյանն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ

1 րոպեի ընթերցում

Արմեն Մարուխյանն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովը Արմեն Մարուխյանին ընտրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 63 պատգամավոր, որոնք կողմ են քվեարկել։

Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել էր նաև Նարինե Ազարյանի թեկնածությունը, սակայն նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 2, դեմ՝ 7 պատգամավոր։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում