Մերձավոր Արևելք

Սիրիական բանակը Համայի նահանգում մարտեր է մղում գրոհայինների դեմ

1 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը Համայի նահանգում մարտեր է մղում գրոհայինների դեմ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիական բանակը Համայի նահանգում մարտեր է մղում գրոհայինների դեմ ռուսական ավիացիայի աջակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սիրիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը։

«Մեր զինված ուժերը կատաղի մարտեր են մղում ահաբեկչական խմբավորումների դեմ, որոնք ահռելի կորուստներ են կրում։ Սիրիայի Արաբական Հանրապետության և Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներն ու հրետանին ահաբեկիչներին զանգվածային հարվածներ են հասցնում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 27-ին մի շարք երկրներում ահաբեկչական ճանաչված «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման մեջ մտնող ուժերը խախտել են ապաէսկալացման համաձայնագիրը և հարձակվել Հալեպի և Իդլիբի նահանգների վրա։ Գրոհայինները գրավել են Հալեպը և նրա շրջակայքը՝ ներառյալ միջազգային օդանավակայանը և Քուվեյրիս ռազմական օդանավակայանը։

Հալեպի գրավումից հետո գրոհայինները փորձել են առաջ շարժվել Համայի նահանգում։ Սիրիայի կառավարական զորքերը հայտարարել են, որ կասեցրել են նրանց առաջխաղացումը և անցել հակահարձակման՝ ազատագրելով գրավված մի քանի բնակավայրեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում