ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի ՀՀ-ի համար. Փաշինյանը՝ նիստը Սանկտ Պետերբուրգում անցկացնելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է անձամբ ոչ նպատակահարմար համարել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի անցակցումը Հայաստանում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին:

«Ուզում եմ ուղիղ ասել, որ ես անձամբ աննպատակահարմար եմ համարել միջոցառման անցկացումը Հայաստանի Հանրապետությունում, որովհետև, ցավոք, ձեզ հայտնի հանգամանքների բերումով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ոչ բոլոր անդամներն են, որ ցանկալի են Հայաստանի Հանրապետության համար»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով Հռոմի ստատուտի վավերացման ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր ձերբակալության փոխկապակցվածութան վերաբերյալ պատգամավորի հարցին՝ վարչապետն ասաց. «Երբ մենք Հռոմի ստատուտը վավերացրել ենք, այդ ընթացքում հաղորդակցության մեջ ենք եղել Ռուսաստանի մեր գործընկերների հետ: Եվ մենք նրանց բերել ենք ԱՄՆ-ի հետ մեր օրինակը: Մենք ԱՄՆ-ի հետ ունենք երկկողմ համաձայնագիր, որը որոշակի առանձնահատկություններ է ընդգծում Հռոմի ստատուտի շրջանակներում մեր ու իրենց հարաբերություններում: Մենք նույն մեխանիզմն առաջարկել ենք ՌԴ-ին, բայց ՌԴ-ն ինչ-ինչ պատճառներով համաձայնություն չի տվել դրան»:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Հայաստանի խնդրանքով դեկտեմբերի 25-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը կայանալու է Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում։  

Հաաստանի ԱԳՆ-ից պարզաբանել էին, որ ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անպայմանորեն անց է կացվում ԵԱՏՄ կանոնադրական մարմիններում նախագահող անդամ պետությունում: ԵԱՏՄ-ում նախագահող երկիրն այս տարի Հայաստանն է:

 

 

Հայերեն العربية English Español Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն