Դեկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

05 դեկտեմբեր,  2024            

ՀՀ ԱԺ

Ժամը 10։00-ին կշարունակվի ԱԺ նիստը։

ՀՀ կառավարություն

Ժամը 11։00-ին տեղի կունենա Կառավարության հերթական նիստը։

Պետական կառույցներ

Ժամը 10:30-ին Մատենադարանի գիտական մասնաշենքի Հրաճյա Թամրազյան դահլիճում տեղի կունենա «ՍոլիդԱրտ. ժամանակակից արվեստ և պետական կառավարում» միջազգային համաժողովի պաշտոնական բացման արարողությունը:

Բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը  և  գիտաժողովի համապրոդյուսերներ Տաթևիկ Մուրադյանը, Մելիք Կարապետյանը:

Համաժողովի շրջանակում ժամը 19:00-ին Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիներ ստվերները» (4K թվային վերականգնում 2024) ֆիլմի ցուցադրությունը: Մուտքն ազատ է: 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 14:00-ին Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց տեղի կունենա «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցը և քաղաքային տրանսպորտի գներին վերաբերող քաղաքացիական նախաձեռնությամբ իրականացված ստորագրահավաքի ամփոփումը։

Ժամը 14։30-ին  Երեխաների պաշտպանության կենտրոն հիմնադրամում ( Երևան, Ուլնեցի 64) տեղի կունենա Հայաստանում Ճապոնիայի դեսպանության «Մարդկային անվտանգության ծրագրերի» դրամաշնորհային ծրագրի շնորհիվ և Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) համաֆինանսավորմամբ նորոգված՝ կենտրոնի հարկաբաժնի վերաբացման պաշտոնական արարողությունը

Միջոցառմանը ներկա են լինելու Հայաստանում Ճապոնիայի դեսպանը, ներկայացուցիչներ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ներքին գործերի նախարարություններից, Երևանի քաղաքապետարանից, միջազգային և տեղական բարեգործական-հասարակական կազմակերպություններից։

Ժամը 18:30 ՀԲԸՄ Հայաստանում (Մելիք Ադամյան 2/2) տեղի կունենա միջոցառում, որի շրջանակում Freedom Academy-ն (Freedom Broker Armenia-ի նախագիծ, Freedom Holding Corporation-ի մաս) և Safe YOU հավելվածը կհայտարարեն գործընկերության մասին՝ նպատակ ունենալով բարձրացնել կանանց ֆինանսական գրագիտությունը Հայաստանում։ 

Ժամը 18:30-ին Հոլիդեյ Ինն Հանրապետության Հրապարակ հյուրանոցում (Երևան սրահ, Ամիրյան 2) «Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը Հայաստանում կամավորության մշակույթի ձևավորման, զարգացման և տարածման նպատակով Կամավորների միջազգային օրը իրականացնելու է «𝑽𝒐𝒍𝑬𝒙: 𝑴𝒚 𝑾𝒂𝒚 𝒕𝒐 𝑺𝒖𝒄𝒄𝒆𝒔𝒔: 𝑰𝒏𝒕𝒆𝒓𝒏𝒂𝒕𝒊𝒐𝒏𝒂𝒍 𝑽𝒐𝒍𝒖𝒏𝒕𝒆𝒆𝒓»  միջոցառումը:

VolEx հրավիրյալ խոսնակներ

Սևան Կաբակյան, «Դեպի Հայք»-ի՝ Birthright Armenia-ի գործադիր տնօրեն

Ժաննա Հարությունյան, Գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր

Արմինե Հարոյան, Հայ կրթական հիմնարկության գործադիր տնօրեն

Գենյա Պետրոսյան, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն

Դավիթ Դիլանյան, Քաղաքական և տնտեսական/առևտրային հարցերի պատասխանատու, Շվեդիայի դեսպանություն 

Միջոցառումը համացանցում՝

Միջոցառումը լուսաբանելու համար կխնդրենք գրանցվեք հետևյալ հղումով։ 

Մամուլի ակումբներ

Ժամը 13:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Հեղինակային իրավունքի խախտումները ԶԼՄ-ներում. «Ֆոտոլուրի» վեճերը» թեմայով։

Բանախոսներ՝

Արա Ղազարյան, փաստաբան, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամ

Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Մելիք Բաղդասարյան, «Ֆոտոլուր» գործակալության տնօրեն

«Ֆոտոլուրը» դիմել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե՝ իր հեղինակային իրավունքի խախտումների, առանց պատշաճ հղման և պայմանավորվածությունների գործակալության լուսանկարները հրապարակելու բազմաթիվ դեպքերի առնչությամբ։ Իրականացվել է մշտադիտարկում, արձանագրված փաստերի հիման վրա հայցեր կներկայացվեն դատարան։

Ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Իրավիճակը Հալեպում. հայ համայնքի ճակատագիրը. անվտանգության մտահոգություններ և մարդասիրական կարիքներ» թեմայով։

Բանախոսներ՝

Հովհաննես Ալեքսանյան, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ

Սերգեյ Ղազինյան, Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի մարդու իրավունքների փորձագետ։

Մշակույթ

Ժամը 18.00-ին «Զանգակ» գրատանը  (Աբովյան 7) տեղի կունենա  Newmag-ի  հրատարակած «Առնո Բաբաջանյան. Խորհրդային շրջանի հայկական ռիթմը» գիտական ուսումնասիրության շնորհանդեսը:  Խորհրդային միության ամենաազդեցիկ կոմպոզիտորի մասին առաջին անգլալեզու գիտական ուսումնասիրությունը հեղինակել է ճանաչված ջութակահար, գիտնական և մանկավարժ Նունե Մելիքյանը, որը  գրքի հրատարակության համար հատուկ ժամանել է Հայաստան:

Բանախոսներ՝

Արամ Սաթյան - կոմպոզիտոր, երգահան, ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ

Աննա Ասատրյան - ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր

Նունե Մելիքյան - գրքի հեղինակ։

Հայերեն Русский

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres