Քաղաքականություն

Վարչապետը ներկայացրեց Գյումրիի քաղաքապետի ժպ-ի ընտրության կարգը

2 րոպեի ընթերցում

Վարչապետը ներկայացրեց Գյումրիի քաղաքապետի ժպ-ի ընտրության կարգը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին կթակեն գյումրեցիների դռները և կառաջարկեն քվեարկել Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար ընտրելու համար: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ կա Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի 7 թեկնածու:

«Առաջիկա կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից կիրականացվի այդ նախնական քվեարկությունը: Պատահական ընտրանքով տարբեր տեղերում գյումրեցիներին կառաջարկվի քվեաթերթիկ, որով նրանք կքվեարկեն թեկնածուներից մեկի օգտին: Հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրը մեր սիրելի գյումրեցիների դռները կծեծեն մեր ներկայացուցիչները և կառաջարկեն քվեարկել»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հույս հայտնեց, որ նախնական ընտրությունը հաջող կընթանա: Նա սա շատ լավ մեխանիզմ համարեց՝ կիրառելու բոլոր տեղերում, որտեղ թեկնածու ընտրելու խնդիր կլինի:

Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուներն են Լևոն Անանյանը, Դավիթ Առուշանյանը, Շավարշ Արամյանը, Էմմա Բարսեղյանը, Սարիկ Մինասյանը, Վահագն Մկրտչյանը և Կարեն Սարուխանյանը:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում