Ռուսաստանը և ԱՄՆ-ն վիճել են ՄԱԿ-ում՝ Սիրիայում ծավալված մարտերի շուրջ

3 րոպեի ընթերցում

Russian Ambassador to the United Nations Vasily Nebenzya speaks after Members of the United Nations Security Council voted against a Russian resolution condemning 'aggression' against Syria by the U.S. and its allies during an emergency meeting on Syria at the U.N. headquarters in New York, U.S., April 14, 2018. REUTERS/Eduardo Munoz - RC14DD4E8DD0

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայում իրավիճակի սրման թեմայով դեկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները վիճել են՝ միմյանց մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Սիրիացի գրոհայինները գրավել են Հալեպն անցյալ շաբաթ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման նախաձեռնած հարձակման հետևանքով։ Խմբավորումը գտնվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պատժամիջոցների տակ և մի քանի երկրների կողմից ճանաչվել է ահաբեկչական:

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը կոչ է արել թուլացնել լարվածությունը Սիրիայում ընթացող մարտերում և պաշտպանել խաղաղ բնակչությանը։ Նա նաև մտահոգություն է հայտնել, որ ապստամբների հարձակումը գլխավորել է «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը:

«Այն փաստը, որ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ն ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն, չի արդարացնում (Սիրիայի նախագահ) Ասադի վարչակարգի և նրա ռուս աջակիցների հետագա վայրագությունները», - ասել է Վուդը՝ մեղադրելով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերին և Ռուսաստանին խաղաղ բնակչության շրջանում զոհեր պատճառելու մեջ՝ դպրոցների և հիվանդանոցների վրա հարձակումներ իրականացնելով։

Վուդին ուղղված ելույթում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել է. «Դուք չկարողացաք քաջություն հավաքել՝ դատապարտելու հստակ ահաբեկչությունը, որը ձեռնարկվել է խաղաղ բնակիչների դեմ Սիրիայի խաղաղ քաղաքներում»:

«Չկան պատրանքներ, որ Վաշինգտոնը երբևէ պատրաստ կլինի անկեղծորեն պայքարել միջազգային ահաբեկչության դեմ։ Անկեղծ ասած, մենք գոհ ենք, որ հենց հիմա ձեզ հետ բարիկադների հակառակ կողմերում ենք գտնվում», - ասել է Նեբենզյան:

Վուդն արձագանքել է՝ մեղադրելով Նեբենզյային, որ նա «չի կարող մեզ դասախոսություն կարդալ այս հարցի շուրջ», քանի որ Մոսկվան «աջակցում է ռեժիմների, որոնք հովանավորում են ահաբեկչությունն ամբողջ աշխարհում»:

«Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ պայքարել է ահաբեկչության արհավիրքի դեմ և կշարունակի պայքարել դրա դեմ», - ասել է նա։

Մերձավոր Արևելք

Սիրիայի կառավարական ուժերը մարտեր են մղում գրոհայինների դեմ Համայի մերձակայքում

 

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում