Հովիկ Աղազարյանը հեռանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից և վայր դնում Հաշվիչ հանձնախմբի անդամի լիազորությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ այդ դեկտեմբերի 3-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում էր կայացրել հեռացնել Հովիկ Աղազարյանին կուսակցության շարքերից։ 

«Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ ես հեռացվել եմ կուսակցության շարքերից։ Առիթ կլինի անդրադառնալ հիմնավորումներին։ Նախ ուզում եմ ներողություն խնդրել բոլոր իմ կուսակցական ընկերներից որևէ ժամանակահատվածում իմ վարքով և իմ քայլով չնչին իսկ վնաս հասցնելու համար իմ թիմի հեղինակությանը։ Չեմ ուզում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության իմ գործընկերներին ևս մեկ լրացուցիչ անգամ դնել դժվար իրավիճակի մեջ, որ քննարկեն ինձ խմբակցությունից հեռացնելու հարցը։  Ես ինքս հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից մեծ ցավով։ Վայր եմ դնում նաև իմ լիազորությունները՝ որպես Հաշվիչ հանձնախմբի անդամ»,- ասաց Աղազարյանը։

Անդրադառնալով իր հասցեին հնչած տարաբնույթ մեկնաբանություններին և գնահատականներին՝ պատգամավորը հայտարարեց, որ  կպատասխանի «ոչ հայելային»։ 

ՔՊ կուսակցության վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ 

Հովիկ Աղազարյանը 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 

Հայերեն Español

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար

Գևորգ Պապոյանն ու Իբրահիմ Յումաքլին քննարկել են Հայաստան-Թուրքիա ուղիղ առևտրի հաստատմամբ բացվող հնարավորությունները

Իջևան համայնքին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի 103.5 քմ մակերեսով և Մշակույթի տան 21.28 քմ մակերեսով տարածքները

COP 17-ի շրջանակում հայտարարվել է կենսաբազմազանության պահպանության համար 500 միլիոն դոլարի հատկացման մասին

Բուլղարիայի զբոսաշրջության նախարարը հայտարարել է, որ բուլղարական սնունդն ու գինին զբոսաշրջության աճի առանցքային գործոններ են. BTA

Հայաստանն ու Ղրղզստանը նախատեսում են կրթության և գիտության ոլորտներում համագործակցության փաստաթղթեր ստորագրել

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը կենսաբազմազանության կորուստը կանխելու համար գլոբալ մակարդակով փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում

ՀՀ վարչապետն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը հանդիպում են ունեցել

Հայաստանը որոշել է հյուրընկալել COP17-ը՝ գործողությունների կոչ պարունակող շատ հստակ ուղերձով․ Թերեզա Ռիբերա

Ռուբեն Ռուբինյանն ու Նիդեռլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը