ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովում շարունակվում են դեկտեմբերի 3-ին մեկնարկած նիստի աշխատանքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանը կշարունակի «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկումը։
Օրակարգում է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երկու անդամի ընտրության հարցը։
Խորհրդարանը կքննարկի նաև դատավարական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, ինչպես նաև «Հանրային խորհրդի մասին» նախագիծը։
Ժամը 16:30-ին կկայանա կառավարության անդամների հետ հարցուպատասխանը: