Երևան

Երևանում հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է

1 րոպեի ընթերցում

Երևանում հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։

«Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ,

հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. շարժակազմները դուրս են եկել երթուղիներ»,- գրել է նա։

Դեկտեմբերի 3-ի առավոտից Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարորդների արարքը որակել էր շանտաժ ու հայտարարել, որ կոմպրոմիսի չեն գնալու, կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության։

Ավելի ուշ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ այդ պահի դրությամբ 32 վարորդ ազատվել է աշխատանքից։ 
 
 

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում