Աշխարհ

Հարավային Կորեայի խորհրդարանը դեմ է արտահայտվել երկրում ռազմական դրության հայտարարմանը

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի խորհրդարանը դեմ է արտահայտվել երկրում ռազմական դրության հայտարարմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության Ազգային ժողովը քվեարկել է երկրում հայտարարված ռազմական դրությունը չեղարկելու օգտին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։

Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ երկրի սահմանադրության համաձայն՝ պատգամավորների մեծամասնության պահանջը բավարար է ռազմական դրության ռեժիմը վերացնելու համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինվորականները մտել են խորհրդարանական համալիրի տարածք և բախվել են մարդկանց մեծ խմբի հետ, որը փորձել է փակել նրանց ճանապարհը։ Միաժամանակ, մարդկանց մեկ այլ՝ ավելի մեծ խումբ ոստիկանության և անվտանգության աշխատակիցների հետ ընդհարվել է հետհամալիրի մուտքի մոտ։

Ըստ տեղեկությունների՝ զինվորականներին հաջողվել է մուտք գործել խորհրդարանի շենք, որի գտնվելու թաղամասում նկատվել են երեք ռազմական ուղղաթիռներ։ Զինվորականները շրջապատել են խորհրդարանական համալիրը՝ տեղադրելով արգելափակոցներ։ ԱԺ-ի շենք թույլատրում են մտնել միայն պատգամավորներին, անձնակազմի և հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Դեկտեմբերի 3-ին Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը ռազմական դրություն է հայտարարել՝ «հակակառավարական ակտիվության» դրսևորման հիմնավորմամբ։ Դրանով պայմանավորված երկրում արգելվել է խորհրդարանի, իշխանության տեղական մարմինների և քաղաքական կուսակցությունների գործունեությունը։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում