Մարզեր

Վարդենիսում տեղի է ունեցել հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան բաց առաջնություն

1 րոպեի ընթերցում

Վարդենիսում տեղի  է ունեցել հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան բաց առաջնություն

ԳԱՎԱՌ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Ռ. Եսայանի անվան քաղաքային մարզադպրոցում տեղի է ունեցել հունահռոմեական ըմբշամարտի դեռահասների բաց առաջնություն, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի մարզերի և Երևանի 12 թիմեր՝ 107 մարզիկներով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, թիմային հաշվարկով առաջին տեղը գրավել է Վարդենիսի ըմբշամարտի թիմը՝ տարբեր քաշային կարգերում նվաճելով 4 ոսկե, 6 արծաթե և 7 բրոնզե մեդալ։ Երկրորդ տեղը գրավել է մայրաքաղաքի Ջրվեժի թիմը՝ նվաճելով 4 ոսկե և 1 արծաթե մեդալ։ Երրորդ տեղը գրավել է Գավառի թիմը՝ նվաճելով 1 ոսկե և 1 արծաթե մեդալ։ Չորրոդ տեղը գրավել է Չարբախի թիմը՝ նվաճելով 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ։ 

Մրցաշարը կազմակերպվել է Վարդենիսի քաղաքային մարզադպրոցի նախաձեռնությամբ, Վարդենիսի համայնքապետարանի աջակցությամբ։ 

Մրցանակային տեղեր գրաված մարզիկները պարգևատրվել են պատվոգրերով և մեդալներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում