ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը Երևանի Հանրապետության հրապարակում կվառվեն դեկտեմբերի 8-ին, ժամը 20։00-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջը։
«Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 8-ին, ժամը 20։00-ին բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ ներկա գտնվելու գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։